Տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի խորհրդի նիստ

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2010 15:20

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվությունը։

Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու փորձագետների ներկայացրած առաջարկները, ինչպես նաև «Քենդլ» կենտրոնի արագացուցչի կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու հարցը։

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply