Շոտլանդացիները վիսկիից մեքենայի վառելիք են ստացել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 15:09
Շոտլանդիայի Ջոն Նեյպերի անվան համալսարանի գիտնականները հայտնագործել են բիովառելիքի նոր տեսակ։ Ինչպես տեղեկացնում է Россия 24–ը, այն կարելի է ստանալ վիսկիի արտադրության ժամանակ ստացված թափոններից։
Ըստ մասնագետների՝ այդ վառելիքը շատ հարմար կլինի ավտոմեքենաների և անգամ ինքնաթիռների լիցքավորման համար։ Գիտնականները մտադիր են մշակել արտադրության տեխնոլոգիան մոտակա երկու տարիների ընթացքում և հույս ունեն, որ արդեն 10 տարի անց վիսկիով աշխատող ավտոմեքենաները ոչ ոքի չեն զարմացնի։
Նշենք նաև, որ Մեծ Բրիտանիայում մշակել են ավտոմեքենայի շարժիչ, որն աշխատում է քաղաքային կոյուղու պարունակության հիման վրա։ Նոր շարժիչն առաջին անգամ փորձարկվել է Volkswagen կաբրիոլետի վրա և արդեն գերազանցել է այլընտրանքային վառելանյութով աշխատող համակարգերի բոլոր ռեկորդները։






Facebook
Tweet This
Email This Post
