Շոկոլադը բարիացնում է մարդուն

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2010 15:07

Կենտուկիի համալսարանի ամերիկացի գիտնականները բացահայտել են շոկոլադի նոր հատկությունը. այն նվազեցնում է ագրեսիվությունը և հանգստացնում է։ Պարզվել է, որ շոկոլադասերներն ավելի բարեհամբույր են, քան նրանք, ովքեր անտարբեր են քաղցրավենիքի նկատմամբ։

Փորձագետների զեկույցում խոսվում է այն մասին, թե ինչպես է գլյուկոզան ազդում մարդու վարքագծի, այդ թվում՝ նրա բարի ու մեծահոգի լինելու ունակության վրա։ Գլյուկոզայի բարձր պարունակությունը վանում է վատ մտքերը, ստիպում մոռանալ վիրավորանքն ու վերացնում վրեժխնդիր լինելու ցանկությունը։ Շոկոլադասերները հակված են ներել թե՛ սեփական, և թե՛ շրջապատի սխալները։
Նշենք, որ ավելի վաղ գիտնականները բացահայտել էին, որ շոկոլադի օգտագործումը նվազեցնում է սրտային հիվանդությունների վտանգը, ինչպես նաև նպաստում է գլխուղեղի մտավոր գործունեությանը։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply