Ռադիոլոգիայի կենտրոնի նորակառույց շենքի առաստաղը փլվել է

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | օգոստոսի 18, 2010 15:03

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով օրերս փլվել է Երևանի Մխ. Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ռադիոլոգիայի կենտրոնի վերջին հարկի առաստաղը, որտեղ գտնվում են նաև նեյրովիրահատական բլոկը, հիվանդասենյակներ։

Այս կենտրոնը կառուցվել է ընդամենը վերջերս. բացումը տեղի էր ունեցել այս տարվա մարտի 31-ին, և այդ հանդիսավոր ու կարմիր ժապավենը կտրելու արարողությանը ներկա էր գտնվել նաև Սերժ Սարգսյանը։

Երեկ, երբ թերթի թղթակիցն այցելել է ռադիոլոգիայի կենտրոն, քանդված առաստաղ չի տեսել։ Աշխատակիցները թեև շատ զգուշավորությամբ, բայց բացատրել են, որ խնդիրն արդեն վերացել է, և տուժողներ, բարեբախտաբար, չկան։

Ներյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավարն ասել է, որ նման դեպք տեղի չի ունեցել, հետո խորհուրդ է տվել դիմել բժշկական համալսարանի պրոռեկտորին։ Վերջինը չի ընդունել թերթի թղթակցին։

Դիտվել է 994 անգամ:

Leave a Reply