«Ավատարի» ստեղծողը կրկնելու է Վլադիմիր Պուտինի սխրանքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 14:49
Հայտնի կինոռեժիսոր, «Տիտանիկի» եւ «Ավատարի» հեղինակ Ջեյսմ Քեմերոնը օգոստոսի 15-ին մասնավոր այցով ժամանել է Իրկուտսկ:
Ջեյմս Քեմերոնը Բայկալում նշելու է իր ծննդյան 56-րդ տարեդարձը եւ սուզվելու է Բայլակի հատակը, գրում է baikal-daily.ru-ն:
Օգոստոսի 15-ին նա ժամանել է Լիստվյանկա գյուղ, որտեղ նայել է «Միր-1» եւ «Միր-2» սարքերը, որոնց օգնությամբ կլինի Բայկալի հատակին: Դա նրա առաջին փորձը չի լինի: «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա բազմիցս «Միր» սարքով սուզվել է Ատլանտյան օվկիանոսի հատակը՝ 4 հազար մետր խորությամբ:
Այցի ընթացքում նրան ուղեկցում են հայտնի ավստրալացի հետազոտող Մայքլ Դաուելն ու «Ավատար. Պանդորայի պատկերազարդ ուղեցույց» գրքի հեղինակ Մարիա Վիլհելմը:
Նշենք, որ Բայկալում «Միր» սարքերով սուզվել են վարչապետ Վլադիմիր Պուտինը, ֆինանսաների նախարար Ալեքսեյ Կուդրինը, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, ռոք-երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը, Մոնղոլիայի նախագահ Ցախիգայն Էլբեգդորժը:






Facebook
Tweet This
Email This Post
