Ով ստեղծել է facebook-ը, նա էլ օգտվում է դրանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 18, 2010 14:47

Facebook սոցիալական ցանցում, որը ստեղծվել է որպես նախագիծ ամերիկյան ուսանողների համար, այժմ միայն քառորդ մասն են զբացեղնում այդ երկրի բնակիչները: Նախագծից օգտվողների ընդհանուր  թիվը կազմում է 500 մլն: Այդ ծառայության օգտվողներից 130 միլիոնը բնակվում է ԱՄՆ-ում: Օգտագործողների թվով երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 28 մլն մարդ:

Երրորդ տեղը կիսում են Ինդոնեզիան եւ Իտալիան՝ 26 մլն օգտվողներով: Նրանց հաջորդում են Ֆրանսիան, Հնդկաստանը, Գերմանիան, Մեքսիկան, Թուրքիան եւ Կանադան, հաղորդում է hi-tech.tochka.net-ը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply