Մանուկ Թոփուզյանը նշանակվեց Սահմանադրական դատարանի անդամ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2009 12:51
Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին հրամանագրեր է ստորագրել Մանուկ Թոփուզյանին ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին:
60-ամյա Թոփուզյանը ծնվել է Երեւանում, 1966թ. ավարտել Երեւանի N 64 միջնակարգ դպրոցը, իսկ 1973թ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2000-ին եղել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ, արդարադատության նախարարի տեղակալ: Նույն տարում նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
2008թ. ապրիլի 21-ից ՀՀ նախագահի խորհրդական էր:






Facebook
Tweet This
Email This Post
