Հայաստանը, Իսրայելը, Ուկրաինան ու Ռուսաստանը համատեղ ավիամիություն կստեղծեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2010 14:45

«Էլ-Ալ» (Իսրայել), UTair (Ռուսաստան), «Աէրոսվիթ» (Ուկրաինա) եւ «Արմավիա» (Հայաստան) ավիաընկերությունները հռչակագիր են ստորագրել միջազգային ավիամիություն ստեղծելու մտադրության մասին, որն ստանալու է WE (Western-Eastern) անվանումը:

90 օրվա ընթացքում այդ չորս ընկերությունները պատրաստվում են լայնաֆորմատ համաձայնագիր ստորագրել: Արդեն բանակցություններ են վարվում այլ, մասնավորապես ԱՊՀ եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ավիափոխադրողների հետ, նոր միության անդամների թիվը մինչեւ 20-ի հասցնելու նպատակով:

Ինչպես գրում է իսրայելական Izrus.co.il կայքը, գործընկերները այդ նախաձեռնությունից մի շարք դիվիդենտներ կշահեն: Նրանք կկարողանան օգտվել մեկը մյուսի ինքնաթիռներից, կստեղծեն տեխսպասարկման համատեղ համակարգ, միասին կգնեն նոր օդանավեր ավելի էժան գներով, կաջակցեն միմյանց չվերթները լցնելու հարցում:

Դա թույլ կտա դաշինքի մասնակիցներին մեծացնել իրենց գործունեության արդյունավետությունը, զգալիորեն տնտեսել ծախսերը եւ ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply