ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը մենակ չի պաշտպանի իր ազգային շահերը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 14:42
ՀԱՊԿ անդամ-պետությունները, համաձայն իրենց ստանձնած պարտավորությունների, միշտ կանգնած են լինելու կազմակերպության մյուս անդամների կողքին:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանը ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իր ազգային շահերը միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ում:
«Ասենք, եթե քաղաքական հարձակում են պատրաստում Հայաստանի կամ Ռուսաստանի դեմ, մյուսները օգնության են հասնում, կամ, ծայրահեղ դեպքում, տեղեկացնում, որ համաձայն չեն այս կամ այն գնահատականի հետ»,- նկատել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նշենք, որ օգոստոսի 20-22-ին Հայաստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթաժողովը: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:






Facebook
Tweet This
Email This Post
