Արարատի մարզպետին մոմի լույսով են փնտրում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 14:40
Արարատի նորանշանակ մարզպետ Էդիկ Բարսեղյանը վերջին շրջանում բավական հազվադեպ է այցելում աշխատավայր: Այցելելիս էլ՝ շատ քիչ է լինում աշխատավայրում եւ աշխատանքային օրվա կեսից հետո նրան մարզպետարանում գտնել հնարավոր չէ: Ասում են՝ նա ինչ-որ խորհրդավոր շրջագայությունների մեջ է: Մարզպետարանի NEWS.am-ի աղբյուրները հայտնում են, որ Էդիկ Բարսեղյանը «պոլնի պրախոդ» է տվել փոխմարզպետ Սամվել Մինասյանին եւ հայտարարել, որ հանգիստ կարող է բացակայել, քանի որ Մինասյանի պես փոխանորդ ունի: Փաստացի՝ Արարատի մազրպետարանն այսօր ղեկավարում է այսօր ոչ թե Բարսեղյանն, այլ նրա տեղակալը:
NEWS.am-ը արդեն տեղեկացրել է, որ Էդիկ Բարսեղյանը աշխատանքի անցնելուց հետո, մարզպետարանում կադրային ջարդ էր սկսել եւ աշխատանքից ազատել նախկին մարզպետի՝ Վարդգես Հովակիմյանի ընդունած աշխատակիցներին: Մասնավորապես՝ մարզպետարանի հողաշինարարին, քարտուղարության բաժնի առաջին կարգի մասնագետին, մարզպետի խորհրդականին, ֆինանսական վարչության պետին, քարտուղարուհուն եւ վարորդին: Առայժմ նա համալրել է քարտուղարուհու եւ վարորդի թափուր պաշտոնները: Իսկ մնացած պաշտոնները, ըստ մեր աղբյուրների, առայժմ թափուր են, եւ պետք է լրացվեն քաղծառայության մրցույթի միջոցով: (Նշված թափուր պաշտոնները, բացի մարզպետի խորհրդականի պաշտոնից, քաղծառայողի պաշտոններ են):
Ի դեպ, Էդիկ Բարսեղյանը, ինչպես հայտնի է, մարզպետ դառնալուց ընդամենը մի քանի օր առաջ անդամագրվել է ՀՀԿ-ին: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, նա դեռեւս չի ստացել իր կուսակցական տոմսը: Ավելին՝ այս ընթացքում ընդամենը մեկ անգամ է ոտք դրել ՀՀԿ:






Facebook
Tweet This
Email This Post
