Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունից տուժածների թվում հայեր կան
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 14:38
Պյատիգորսկի կենտրոնում օգոստոսի 17-ին, Մոսկվայի ժամանակով 16:15-ին հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել Կիրովի փողոցի սրճարաններից մեկի՝ «Էրմիտաժ»-ի մերձակայքում կայանած ավտոմեքենայի մեջ: Պայթյունը հետաքննող իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ դրա հեղինակը հյուսիսկովկասյան գրոհայիններն են: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Նշենք, որ պայթյունի հետեւանքով, տուժել է 30 մարդ, որոնցից 6-ն ստացել են մարմնական լուրջ վնասվածքներ եւ հոսպիտալացվել են: Նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Օգոստոսի 18-ի առավոտվա տվյալներով, հիվանդանոցներում են գտնվում տուժողներից 29-ը: Զոհեր չկան:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ երեք հոդվածներով՝ «ահաբեկչություն», «մահափորձ», «պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում»: Նշենք, որ պայթյունի հետեւանքով տուժածների մեջ երեք հայ կա, Միքայել Վլադիմիրի Հայրիյանը (29 տարեկան), Շուշանիկ Սերգեյի Մանուկյանը (28 տարեկան), եւ Լիանա Հովհաննեսի Ստեփանյանը (21 տարեկան):






Facebook
Tweet This
Email This Post
