«Գրանդ Քենդիի» գործերը լավ չեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 18, 2010 14:34

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ մաքսայինը արտահանման հետ կապված շատ լուրջ խնդիրներ է հարուցել «Գրանդ Քենդի» ընկերության համար: Մաքսայինում պարբերաբար ձգձգում են այդ ընկերության արտադրած քաղցրավենիքի արտահանման հետ կապված թղթաբանությունը, ինչի արդյունքում, քաղցրավենիքը երկար ժամանակ մնում է մաքսայինում եւ օգտագործման համար դառնում ոչ պիտանի: «Մեր տեղեկություններով՝ «Գրանդ Քենդի» ընկերության հետ կապված այս խնդիրը ծագել է Տիգրան Սարգսյանի եւ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանի «հակամարտության» արդյունքում: Ի դեպ, ինչպես հայտնի է, Խաչատրյանն ինքը, ի թիվս տասնյակ այլ բիզնեսների, արտասահմանյան մի շարք հայտնի ընկերությունների արտադրած քաղցրավենիքի ներկրողն է Հայաստան, որը վերջինս իրականացնում է «Ապեյրոն» ընկերության միջոցով»,-տեղեկանցում է թերթը:

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply