Եվս մեկ մեդալ Սինգապուրում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 17, 2010 19:55
Հայաստանի ներկայացուցիչները երկրորդ մեդալը նվաճեցին Սինգապուրում անցկացվող պատանեկան օլիմպիական խաղերում: Ազատ ոճի ըմբիշ , 46 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, վճռական գոտեմարտում հաղթելով վենեսուելացի Անդրե Դավիլային, դարձել է բրոնզե մեդալակիր: Չեմպիոն է հռչակվել ռուսաստանցի Ալդար Բալժինմաևը, որը եզրափակչում առավելության է հասել իրանցի Մեհրան Շեյխիի նկատմամբ: Հիշեցնենք, որ խաղերում ավելի վաղ բրոնզե մեդալ Էր նվաճել 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը: Մրցանակակիր դառնալու հնարավորություն ունի նաև Վահան Վարդանյանը, ով իրավունք է ստացել հանդես գալու մարմնամարզության մրցաշարի բազմամարտի եզրափակչում: Նախնական փուլի մրցումներում Վարդանյանը գրավել է 10-րդ տեղը`82,500 միավոր: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 18-ին:






Facebook
Tweet This
Email This Post
