Կատարյալ ձախողում շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 17, 2010 19:43

Լեհաստանի Չոտովա քաղաքի մարզապալատում ավարտված մինչև  քսան տարեկան շախմատիստների և շախմատիստւհիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները ոչ միայն անմասն մնացին խաղարկված պարգևներից, այլև հայտնվեցին ստորին դիրքերում: Բավական է միայն այն փաստը, որ մերոնցից լավագույն արդյունքը ցույց տված տված Ռոբերտ Հովհաննիսյանը  գրավեց միայն 18-րդ տեղը: Նա չեմպիոն դարձած ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինից ետ մնաց երկու միավորով: Ռոբերտը տասներեք հնարավորից վաստակեց 8 միավոր: 33-րդ հորիզոնականում հանգրվանեց Սամվել Տեր-Սահակյանը` 7,5 միավոր: 44-րդ արդյունքը ցույց տվեց Հրայր Սիմոնյանը` 7 միավոր: Շախմատիստուհիների մրցաշարում Անի Խանամիրյանը զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը` 5,5 միավոր: Նա չկարողացավ հավաքել անգամ հնարավոր միավորների կեսը:

Դիտվել է 1950 անգամ:
Print Friendly

Leave a Reply