Բոլորն էլ զիջեցին առաջին հանդիպումներում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | օգոստոսի 17, 2010 19:37
Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում կազմակերպված բռնցքամարտի կանանց միջազգային մրցաշարում Հայաստանի չորս ներկայացուցիչներն էլ իրենց առաջին հանդիպումներից հետո դուրս են մնացել պայքարից: 75 կգ քաշայիններ Աշխեն Սիմոնյանը և Աննա Հովհաննիսյանը զիջել են համապատասխանաբար աշխարհի եռակի չեմպիոնուհի, ռուսաստանցի Իրինա Սինեցկայային և ուկրաինուհի Լիլյա Դուրնեևային: Հիշեցնենք, նրանցից առաջ պարտություն Էին կրել նաև 51 կգ քաշային Հայկուհի Նահապետյանը և 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը:
Դիտվել է 1802 անգամ:





Facebook
Tweet This