Երևան և պրեզիդենտ. քաղաքապետի ընտ֊րություններով կփոխվի հին համակարգը

ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 27, 2009 10:51

img_1Երևանի քաղաքապետին նշանակո֊ղը փոխվում է. եթե 95 թ. սահմանադրությամբ քաղաքապետին նշանակում էր նախագահը, ապա 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո «կնշանակի» երևանցին:

Իսկ 2008 թ. դեկտեմբերին ԱԺ-ն ընդունեց «Երևան քաղաքում տեղական ինք֊նակառավար֊ման մասին» ՀՀ օ֊րենքը, ո֊րով քաղաքապետի նշանակո֊վի պաշտոնը դար֊ձավ անուղղակիո֊րեն ընտ֊րովի (ընտրված ավագանին կընտ֊րի քաղաքապետ):

Քաղաքապետն օ֊րենքով ստացած լիազո֊րություններով կլինի այնքան անկախ, ինչ֊քան կամք ունենա և, կախված անձից, կարող է կայաց֊նել ինք֊նուրույն ո֊րոշումներ, ո֊րոնք կարող են հակասել հանրապետության նախագահի ցանկություններին:

(Երբ սահմանադրությամբ նշանակո֊վի է քաղաքապետը, նա, ինչ֊քան էլ կամք ո֊ւ֊նենա, չի կարող իրեն նշանակո֊ղի շահերին հակառակ գործել, քանի որ նույն սահմանադրությամբ իր պաշտոնը կկորց֊նի):

Օ֊րենքի հեղինակներից իրավաբան Հրայր Թովմաս֊յանը կար֊ծում է, որ կենտ֊րոնաձիգ քաղաքական իշխանության ձգտողներն են, որ հակված են քաղաքապետի նշանակո֊վի պաշտոնին:

«Ցավալի է, որ մենք Եվ֊րոպայի խորհր֊դի անդամ պետությունների շրջանակներում նախավեր֊ջինն էինք, որ դեռ ունեն նշանակո֊վի քաղաքապետ, մեզանից հետո միայն Բաքուն է, որ դեռևս նշանակո֊վի քաղաքապետ ունի»,-ասում է Թովմաս֊յանը:

Քաղաքագետ Եր֊վանդ Բո֊զո֊յանն ուրախ է, որ իշխանությունը վեր֊ջապես հաս֊կացավ, որ քաղաքի զար֊գաց֊ման համար նշանակո֊վի քաղաքապետի ինս֊տիտու֊տը փակուղի է քաղաքի զար֊գաց֊ման համար:

«Առաջին սահմանադրության ամենամեծ թերություններից էր, որ Երևանի քաղաքապետը նշանակո֊վի պաշտոն էր, ասում է նա,-այն ժամանակ համար֊վում էր, որ այդ պաշտոնը չի կարելի սար֊քել ընտ֊րովի, այլապես քաղաքապետը կդառ֊նա քաղաքական մի մար֊մին, ո֊րը մրցակից կլինի նախագահին: Այս մո֊տեցու֊մը ֆունդամենտալ սխալ էր, և հիմա այդ սխալը շտկվեց»:

Նա ասում է, որ մայրաքաղաքը, չու֊նենալով ներ֊կայացուցչական մար֊մին և բյուջե, կորց֊րել էր մի մար֊մին լինելու հատ֊կությունը, Երևան հաս֊կացություն չկար, այն տար֊րալուծվել էր 12 ընտ֊րովի համայնք֊ներում` 12 Երևանիկներում, ո֊րոնք իրենց բյուջեով ու ընտ֊րովի ավագանիներով, թեև ոչ շատ անկախ, բայց մար֊միններ էին ներ֊կայաց֊նում:

Բո֊զո֊յանը գո֊հունակությամբ է նշում, որ Երևանի օ֊րենքը ներդնելու է մայրաքաղաքի խորհր֊դարանական տիպի կառավար֊ման համակարգ` ներ֊կայացուցչական մար֊մին` 65 անդամներով Երևանի ավագանին, ո֊րն էական դեր է ունենալու քաղաքի կառավար֊ման մեջ ու կատարելու է վերահս֊կո֊ղական ֆունկցիա:

Թովմաս֊յանն ասում է, որ Օ֊րենքը կապահո֊վի ավագանու բավական մեծ դեր, քաղաքապետի հաշվետ֊վություն և պատաս֊խանատ֊վություն ավագանու առջև, ավագանու քաղաքական ընդդիմության ներ֊կայացու֊ցիչ֊ների իրավունք֊ների երաշխիք֊ներ, քաղաքի կառավար֊ման վրա ազդելու իրական ազդեցության լծակներ:

Օ֊րենքով սահմանվում է, որ ավագանին կարող է քաղաքապետին անվստահություն հայտ֊նել, uահմանել տեղական հար֊կեր և տուրքեր, համայնքի մատու֊ցած ծառայությունների դիմաց վճար֊ներ:

Ավագանին կարող է ո֊րոշում ընդունել Երևանի գույքի կառավար֊ման կար֊գի, բյուջեի վերաբեր֊յալ, ո֊րի նկատ֊մամբ ավագանին իրավասու է ոչ միայն վերահս֊կո֊ղություն իրականաց֊նել, այլև ո֊րոշել բյուջետային միջոց֊ների օգտագործման մանրամաս֊ները, վերաց֊նել բյուջետային միջոց֊ները տնօ֊րինելու վերաբեր֊յալ քաղաքապետի ո֊րոշումները:

Թովմաս֊յանի կար֊ծիքով` օրենքի փոփոխությունը կապահո֊վի քաղաքապետարանի աշխատանքի և գործունեության թափանցիկություն ու երևանյան համընդհանուր կանոնների գործածություն:

«Օ֊րենքում ուղղակիո֊րեն մունիցիպալ ոստիկանության մասին խոսք չկա, բայց կան դրա սաղմերը, ասում է նա,- սահմանվում է, որ ավագանու ո֊րոշմամբ կարող է ստեղծվել հասարակական կար֊գի պահպանման մունիցիպալ ծառայություն, որն իր էությամբ քաղաքային ոստիկանության դեր պիտի կատարի»:

Ըստ օ֊րենքի` «Եթե ավագանու ընտ֊րությունների արդյունքով ընտ֊րություններին մաս֊նակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկո֊սից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցու֊ցակի առաջին հո֊րիզո֊նականում գտնվող անձն օ֊րենքի ուժով համար֊վում է ընտրված քաղաքապետ»:

Նաև շատ ձայն հավաքած կուսակցությունն է փաս֊տացի ստանձնում պատաս֊խանատ֊վություն տեղական ինք֊նակառավար֊ման մարմնի գործունեության համար:

Այսինքն, եթե հանրապետականը 50 տոկո֊սից ավելի ձայն ստանա, ինչը հավանական է համար֊վում, Գագիկ Բեգլար֊յանը կդառ֊նա քաղաքապետ: «Եթե ոչ մի կուսակցություն չհավաքի անհրաժեշտ թվով ձայներ, Երևանի քաղաքապետը կընտրվի Երևանի ավագանու կողմից,-ասում է Թովմաս֊յանը,- սակայն, այդ դեպ֊քում կարող են առաջադր֊վել միայն համապատաս֊խան ցու֊ցակների առաջին հո֊րիզո֊նականներում գտնվող թեկնածուները»:

Բո֊զո֊յանն ասում է, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե քաղաքապետն ընտրվեր ուղղակի, ինչ֊պես երկրի նախագահը. «Հաս֊կանալի է, որ իշխանությունները համաձայն չէին լինի դրան, քանի որ Երևանի քաղաքապետի գործունեության մասշտաբն էապես կուժեղանար, և նա կդառ֊նար փաս֊տացի այլընտ֊րանքային գործոն նախագահին»: Կուսակցական ցու֊ցակով ընտ֊րության դեպ֊քում քաղաքապետը կախված է լինում ավագանու մեծամաս֊նությունից, ո֊րը նրան թույլ չի տա կենտ֊րոնական իշխանությունների շահերին հակառակ գնալ:

«Երբ ասում են անուղղակի ընտ֊րությունները սխալ են, նշանակում է, որ նույն Գեր֊մանիան ավ֊տորիտար պետություն է, քանի որ գործադիր մարմինն ուղղակի չի ընտրվում, իսկ ասենք Ռուանդան կամ Կոնգոն ժո֊ղովր֊դավարական երկր֊ներ են, քանի որ այնտեղ նախագահն ընտրվում է ուղղակի ընտ֊րություններով,-ասում է Թովմաս֊յանը,- իրականում և’ ուղղակի ընտ֊րությունները, և’ անուղղակի ընտ֊րությունները տեղավոր֊վում են ժո֊ղովր֊դավարական ընտ֊րությունների շրջանակում»:

Թովմաս֊յանն ակնկալում է, որ աշնանը կամ հաջորդ գարուն օ֊րենքում փոփոխություններ անելու կարիք կլինի. «Մենք ունենալու ենք պատ֊կառելի ներ֊կայացուցչական մար֊մին, ո֊րը կարող է այլ խնդիր֊ներ բարձրաց֊նել կառավար֊ման մո֊դելի մեջ»:

Բո֊զո֊յանը ասում է, որ դժվար է ասել, թե ինչ֊քանով կաշխատի Երևանի օ֊րենքը, սակայն, այսու֊հանդերձ, նոր իրավիճակն անհամեմատ ավելի արդյունավետ կզար֊գաց֊նի Երևանը, քան նախկին կարգն էր. «Նույնիսկ եթե իշխանության թեկնածուն դառ֊նա քաղաքապետ, ինչը, կար֊ծում եմ, կլինի, ներ֊կայացուցչական մարմնում միշտ կլինեն ընդդիմության ներ֊կայացու֊ցիչ֊ներ, ովքեր կհետևեն սխալներին ու դրանց մասին կխո֊սեն»:

Ընդդիմության թեկնածո֊ւի` Լևոն Տեր-Պետ֊րոս֊յանի ընտրվելը քաղաքագետը քիչ հավանական է համարում: Եթե նա ընտրվի, ապա, ըստ Բո֊զո֊յանի, խո֊րը հակասություն կառաջանա քաղաքի և կառավարության միջև. «Եթե ընդդիմությունը հաղթի, ապա միանգամից կհայտարար֊վի, որ Սերժ Սարգս֊յանը թույլ նախագահ է ու նրա լեգիտիմությունը պետական համակար֊գում էականո֊րեն կնվազի,-ասում է նա,- այդ պարագայում կառաջանա քաղաքական ճգնաժամ, եր֊կիշխանություն, հետևաբար` լուրջ քաղաքական լար֊վածություն: Երևանի օ֊րենքի բո֊լոր կետերի շուրջ կսկսվի չհայտարար֊ված պատերազմ, և դա, ի վեր֊ջո, կհանգեց֊նի մեկի լիակատար հաջողությանը, մյուսի` պար֊տությանը»:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply