Հայաստանում տարեկան հրատարակվում է շուրջ 2500 անուն գիրք
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 17, 2010 17:36
Հայաստանում գործող մոտ 70 հրատարակչատներում տարեկան շուրջ 2500 անուն գիրք է հրատարակվում, որից 70-80-ը` միայն Հաաստանի գորղների միության հրատարակչատանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, դա բավական մեծ ցուցանիշ է Հայաստանի նման փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրի համար: Տպագրվող գրքերից մոտ 300-ը պետպատվերի շրջանակներում է:
Ըստ Լ. Անանյանի` պետպատվերով գրքերը երկու տիպի են` երբ ֆինանսավորվում են ամբողջությամբ, եւ մասնակի` 40-60 տոկոսով: Պետպատվերի շրջանակներում տպագրվող գրքերը ինչպես գիտահանրամատչելի, հոբելյանական, մանկական, գեղարվեստական են, այնպես էլ թարգմանություններ: Ըստ Լ. Անանյանի` պետական բյուջեիրց տարեկան շուրջ 140 մլն դրամ է տրամադրվում գրահրատարակչության համար:






Facebook
Tweet This
Email This Post
