Վրաստանում տեղի Է ունեցել 4 բալ ուժգնության երկրաշարժ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2010 17:32

Երկուշաբթի ուշ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 21.42-ին, 4 բալ ուժգնության երկրաշարժ Է տեղի ունեցել Կախեթի տարածաշրջանի (Արեւելյան Վրաստան) Քվարելի շրջանում, զոհեր եւ ավերածություններ չկան, ՌԻԱ «Նովոստի»-ին հաղորդել են Վրաստանի սեյսմոլոգիական կենտրոնում: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Ախալսոպել գյուղում: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Կախեթի այն որոշ շրջաններում, որոնք գտնվում են Քվարելի մոտ: Վրաստանի այս տարածաշրջանում ոչ հաճախ, բայց երբեմն տեղի են ունենում թույլ երկրաշարժեր, հաղորդել են սեյսմոլոգիական կենտրոնում:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply