Օգոստոսի 19-ին Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 17, 2010 17:24

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով օգոստոսի 19-ին պետական այցով Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: ՌԴ նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ՀՀ Նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ նախագահի նստավայրում այնուհետ տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ մամուլի ասուլիսը:

ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում, ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամերկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Պետական այցով օգոստոսի 19-ին Երեւան կժամանի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply