Բուհերում տեղերի ավելացման շնորհիվ կկրճատվի կոռուպցիան. ԿԳ նախարար

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 15:09

Բարձրագույն ուսումնական հաստատություններում այս տարի տեղերի ավելացումը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակ է հետապնդում։ Նման պարզաբանմամբ այսօր հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատատասխանելով լրագրողների հարցին։

Մանրամասնելով պետության քաղաքականությունը՝ նախարարը նշեց, որ բուհերի դարպասները պետք է բաց լինեն բոլորի առջև, «որպեսզի նվազագույն գիտելիքներ ունեցողներն անգամ կարողանան իրենց ուսումը շարունակել»։

Ինչ վերաբերում է կրթական որակի ապահովմանը, ապա Աշոտյանի խոսքով. «Պարզ է, որ այս տարի ընդունվածների մի մասը հենց առաջին քննաշրջանում կկտրվի։ Բայց բուհ մտնելու հնարավորությունը մենք տվել ենք»։

Նախարարը նաև նշեց, որ արդեն ժամանակն է վերանայել գործող քննակարգը։

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply