Գիտնականները գտել են ֆաստֆուդի բացասական հետևանքները չեզոքացնելու արագ և մատչելի եղանակ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:49

Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ ֆաստֆուդի բացասական կողմերը կարելի է ճեզոքացնել՝ այդ սննդի մեջ ավելացնելով դեղամիջոցներ՝ սատիններ, որոնք շատ մատչելի են։
Գիտնականների կարծիքով՝ դեղամիջոցների այդ խումբը նախատեսված է արյան մեջ խոլեստերինի դեմ պայքարի համար և կարող է նպաստել սրտային հիվանդությունների ռիսկի նվազեցմանը։

Որոշ սատիններ, օրինակ սիմվաստատինը, վաճառվում են դեղատներում առանց դեղատոմսի։ Սատինները կարելի է ավելացնել չիզբուրգերների, համբուրգերների և ֆաստֆուդի այլ տեսակների մեջ՝ կանխարգելելով ճարպոտ ուտելիքի օգտագործման հետևանքով առաջացող սրտային հիվանդությունները։ Այս մասին հաղորդում է Корреспондент–ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գիտնականները ապացուցել էին, որ ֆաստֆուդի օգտագործումը ոչ միայն վնասակար է առողջության համար, այլև կարող է խախտել մարդու հոգեկան վիճակը՝ դարձնելով նրան անհամբեր՝ համակված ակնթարթորեն բավարարվելու ձգտումով։

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply