Փողից չեն վարակվում. եզրակացրել են գիտնականները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:47

Խոշորագույն համալսարանների մի խումբ գիտնականներ պարզել են, որ շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից հնարավոր չէ վարակվել որևէ հիվանդությամբ։

Տարբեր երկրների թղթադրամների միկրոբիոլոգիական ուսումնասիրության արդյունքում դրանցից ոչ մեկի վրա մարդու առողջության համար վտանգավոր որևէ մանրէ չի հայտնաբերվել։

Թղթադրամների վրա առկա մանրէների քանակը կախված է տվյալ երկրի սոցիալական մակարդակից. որքան հարուստ է երկիրը, այնքան մաքուր են թղթադրամները։

Հիշեցնենք, որ 2002թ. գիտնականները տեսակետ էին հնչեցրել, ըստ որի, թղթադրմաները վարակիչ հիվանդությունների կրող են, ինչպիսիք են տուբերկուլյոզը, գրիպը և այլն։

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply