Մզկիթի պատճառով Օբամայի դեմ են դուրս եկել նրա կուսակիցները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 17, 2010 14:33

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը հրաժարվել է աջակցել Օբամային 2001թ. սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության վայրում մզկիթի կառուցման հարցում։ Ինչպես հաղորդում է Associated Press–ը, մի քանի օր է՝ ինչ դեմոկրատները մտածում են, թե ինչպես կարելի է համոզել Օբամային, որ մզկիթը հարկավոր է կառուցել այլ վայրում։

Եթե դեմոկրատները խոսում են համոզելու մասին, ապա հանրապետականները նախագահին անխնա քննադատում են. նրան մեղադրում են ահաբեկչության զոհերի հիշատակը չհարգելու համար։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13–ին Օբաման հայտարարեց, որ մուսուլմաններն ԱՄՆ–ում նույն իրավունքներն ունեն, ինչ մյուս քաղաքացիները։ Նախագահի այս դիտարկումն ընկալվել էր որպես աջակցություն մզկիթի կառուցման նախաձեռնությանը, սակայն ավելի ուշ Օբամայի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ նախագահի մեկնաբանությունն այդ նախագծին չի վերաբերում։

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply