Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Ս. Աստվածամոր վերափոխման տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:28

 Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղում օգոստոսի 15-ին նշվել է Ս. Աստվածամոր վերափոխման տոնը եւ կատարվել խաղողօրհնեքի արարողություն։

 Թուրքիայի Հաթայ նահանգի (Կիլիկիա) հայաբնակ Վագըֆ գյուղում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցում Պոլսո Հայոց պատրիարքարանից ժամանած  աբեղա Զատիկ Բաբիկյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։

 Հայկական եկեղեցու բակում կատարված խաղողօրհնեքից հետո Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայի այլ շրջաններից եւ Մերձավոր Արեւելքից եկած հյուրերին հարիսա են հյուրասիրել։

 Ս. Աստվածամոր վերափոխման տոնին եւ խաղողօրհնեքի արարողությանը մասնակցել են նաեւ Վագըֆի գյուղապետ Պերճ Քարթունը, հայ համայնքի ղեկավար Ջեմ Չափարը եւ Սամանդաղի շրջակա միջավայրի պահպանության միության նախագահ Միշել Աթիքը։

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply