ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու համար հինգ նախագահներ կժամանեն Հայաստան
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 17, 2010 14:26
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու համար կժամանի Հայաստան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են Հայաստանում Բելառուսի դեսպանատանը՝ չնայած առավոտյան նախագահ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հրաժարվել էր համապատասխան տեղեկություն տրամադրել գործակալությանը։
Այսպիսով, Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին չի մասնակցի միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը։
Ռուսական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Մինսկի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու պատճառով Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որպեսզի Լուկաշենկոն բոյկոտի ՀԱՊԿ գագաթաժողովը։
Հայաստանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա օգոստոսի 20-22-ը։ Սպասվում է, որ գագաթաժողովին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները։






Facebook
Tweet This
Email This Post
