Վրաստանը Հայաստանին պարտք է 17 միլիոն դոլար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:23

Վրաստանը 17 վարկատու-երկրներ ունի, որոնց ընդհանուր առմամբ, պարտք է  645 մլն 730 հազար դոլար, այդ թվում Հայաստանին՝ 16 մլն 974 հազար դոլար:

Վարկատուների ցանկում են նաեւ Ադրբեջանը՝ 14 մլն 243 հազար, Թուրքիան՝ 32 մլն 936 հազար, Իրանը՝ 11 մլն 137 հազար, Ռուսաստանը՝ 117 մլն 438 հազար, ԱՄՆ-ը՝ 36 մլն 787 հազար, Ֆրանսիան՝ 6 մլն 94 հազար դոլար:

Վրաստանի համախառն պետական արտաքին պարտքի ծավալը կազմում է 3 միլիարդ 583 միլիոն 455 հազար: Բացի պետություններից՝ Վրաստանը պարտքեր ունի միջազգային հաստատություններին՝ 2 մլրդ 532 մլն 214 հազար դոլարի չափով: Մասնավորապես, Համաշխարհային բանկին պարտք է 1,2 մլրդ, Արժույթի միջազգային հիմնադրամին՝ 1 մլրդ, Եվրամիությանը՝ 17 մլն 542 հազար դոլար:

Դիտվել է 849 անգամ:
Print Friendly

Leave a Reply