Թուրքիայի նախագահը մտադիր է «անաղմուկ» լուծել ղարաբաղյան հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:19

Բաքու կատարած այցի ժամանակ Աբդուլահ Գյուլը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք հայտարարություններ է արել։ «Վստահ ենք, որ Կովկասը կվերածենք կայուն համագործակցության տարածաշրջանի։ Իսկ դրա համար այս խնդիրը պետք է լուծվի։ Այս հակամարտությունը շարունակվում է 18 տարի, սակայն այսուհետ այսպես չպետք է լինի։ Դրա համար անհրաժեշտ է հանդիպել, քննարկումներ անցկացնել, երբեմն բացահայտ, երբեմն քողարկված դիվանագիտություն իրականացնել։ Հակամարտությունն անշուշտ պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գյուլը։

 «Մենք շարունակում ենք այս ուղղությամբ գործունեություն ծավալել, քանի որ ճիշտ չէ այս հարցը «սառեցված» վիճակում պահել։ «Սառեցված» հակամարտությունները անսպասելիորեն կարող են վերածվել մեծ խնդրի»,- հայտարարել է նախագահը։ «Կարեւոր է քննարկել բոլոր խնդիրները, լուծել դրանք, որպեսզի Կովկասը վերածվի կայունության եւ համագործակցության տարածաշրջանի։ Երբեմն մենք բաց ենք գործում, իսկ երբեմն դուք չեք տեսնում ամենը: Այդպիսին է դիվանագիտությունը։ Մեծ, շատ կարեւոր խնդիրները լուծվում են այսպես անաղմուկ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է 805 անգամ:
Print Friendly

Leave a Reply