Նովոռոսիյսկում հայկական գերեզմանաքարերը ռուս իրավապահների հսկողության տակ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:17

 Նովոռոսիյսկի երեք գերեզմանատներում հայկական գերեզմանաքարերի ավիրման փաստի առիթով կ քրեական գործ է հարուցվել:

Վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական պատասխանը դեսպանատան նոտային Ռուսաստանում` Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ  ներկայումս քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ընթանում՝ ուղղված տվյալ հանցագործության բացահայտմանը: Նմանօրինակ հանցագործությունների կանխման նպատակով, ներկայումս ներքին գործերի մարմինների կողմից խստացված պահպանություն է իրականացվում գերեզմանների հարակից տարածքներում:

 Ելնելով ստացված տվյալներից՝ տվյալ հանցագործությունների ազգայնական երանգավորման մասին տեղեկությունները օբյեկտիվորեն չեն հաստատվել, ասված է Ռուսաստանի ԱԳՆ պատասխանում:

 Հիշեցնենք, որ հուլիսի 23-24-ին Նովոռոսիյսկում անհայտ անձինք վնասել էին 33 գերեզմանաքար, որոնցից 14-ը եղել են հայերի: Տեղական իշխանությունները խոստացել են վերականգնել քարերը:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply