Ադրբեջանը երկու օրում 500 անգամ գնդակոծել է Ղարաբաղի դիրքերը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 17, 2010 14:09

  Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում oգոստոսի 14-16-ը արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 32 դեպք:

 Լեռնային ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները АК, СВД եւ ДШК տիպի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 500 անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

 Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply