Հայաստանի երիտասարդ ձյուդոյիստիների ծանրակշիռ հաջողությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 16, 2010 18:28

Գերմանիայի Բեռլին քաղաքի մարզապալատում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների  գավաթի խաղարկությունում, որին մասնակցել են նաև Ճապոնիայի  ներկայացուցիչները, 55 կգ քաշային կարգում ուժեղագույն է ճանաչվել Գրիգոր Իվանյանը: Նա եզրափակիչում 7:0 հաշվով պարտության է մատնել գերմանացի Դենիս Էհրմանին: Մեր երկրի ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային  Գոռ Հարությունյանը և 90 կգ քաշային  Արթուր Կռոյանը: Նրանք վճռական  գոտեմարտերում միևնույն 10:0 հաշվով հաղթել են ադրբեջանցիներ Միրզա Ասգարովին և Շահին Ղահրամանովին: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է չորրորդ տեղը: Իսկ առաջին երեք հորիզոնկնները զբաղեցրել են  Ճապոնիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ներկայացուցիչները:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply