Առաջին մեդալը Սինգապուրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 16, 2010 18:23

Սինգապուրում մեկնարկած պատանեկան օլիմպիական առաջին խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալը նվաճեցին:  56 կգ քաշային կարգի ծանրորդների պայքարում բրոնզե պարգևի արժանացավ Սմբատ Մարգարյանը: Երկամարտի նրա արդյունքն է 243 (108+135)կգ:  Հաղթողի կոչումը նվաճեց վիետնամցի Կիմ Թուան Թաչը` 256 կգ (116 +140) կգ:Երկրորդ մրցանակակիր դարձավ չինացի Սի Ցզյավուն` 254 (117+137) կգ:

Դիտվել է 1467 անգամ:
Print Friendly

Leave a Reply