Դավիթ Նալբանդյանը կշարունակի ճանապարհը

Օրվա լուր | | August 14, 2010 20:16

Արգենտինայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Նալբանդյանը Կանադայի Տորոնտո քաղաքի կորտերում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում 2:6, 2:6 հաշվով զիջեց անգլիացի էնդի Մյուրեին: Խաղից հետո Նալբանդյանը խոստովանել է, որ մրցակիցն իրենից ուժեղ է գտնվել:«Էնդին շատ լավ խաղաց: Սովորաբար նա այդպիսի մարտականություն չի դրսևորում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ ինձ փոքր-ինչ հոգնած եմ զգում: Բան այն է, որ երկրորդ շաբաթն անընդմեջ ծանր հանդիպումներ եմ անցկացնում կորտերում: Ուրախ եմ, որ վերագտել եմ խաղս: Նույնիսկ այս անգամ մի շարք խաղափուլերում մոտ էի հաջողությանը, սակայն, վճռական պահերին սխալներ թույլ տալով, ձեռքիցս բաց թողեցի հաղթանակը: Ես ճիշտ ուղղությամբ եմ ընթանում` շարունակելով մարզվել և մրցումների մասնակցել: Մինչև տարեվերջ մի շարք միջազգային մրցաշարեր կան, որոնց մասնակցելով կարող եմ բարձրացնել իմ վարկանիշը: Այնպես որ, պետք  շարունակեմ իմ ճանապարհը»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Նալբանդյանը:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly

Leave a Reply