Հայաստանի ֆուտբոլիստները ռուսական թիմերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 14, 2010 19:53

Ժորա Հովհաննիսյանը, որը ֆուտբոլի նոր ակումբ է տեղափոխվել,  մերձմոսկովյան «Սատուրնի» երկրորդ թիմի կազմում մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության հերթական տուրի «Ռոստովի» հետ հանդիպմանը: Այն ավարտվել է ոչ ոքի` 0:0 հաշվով: Քսաներեքամյա  կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման երկրորդ կեսում, ունեցել է մրցակցի դարպասը գնդակ խփելու երկու հնարավորություն, սակայն նրա կատարած հարվածները շեղ են ստացվել: Հնարավոր է, որ նա այսօր մասնակցի երկու թիմերի հիմնական կազմերի հանդիպմանը: ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության հերթական տուրում մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին  (նկարում), ոչ ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը «Լուչ-Էներգիաի» հետ: 36-ամյա Բերեզովսկին աչքի է ընկել վստահ խաղով և կարողացել մի քանի անգամ փրկել իր թիմին վերահաս գոլից: Եկատերինբուրգի «Ուրալը» իր հերթին 4 անպատասխան գնդակ է ուղարկել Վոլգոգրադի «Ռոտորի» դարպասը: «Ուրալի» կազմում հանդիպման սկզբից մինչև վերջ մասնակցել է Դենիս Թումասյանը, իսկ Արթուր Մալոյանը փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսում: Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հայտավորված  «Ուրալի» կազմում հայտավորված չի եղել:

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply