Թուրքերը քուրդ զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 13, 2010 22:22
Գերմանական մամուլն, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, նշում է, որ թուրքական զինված ուժերը քուրդ զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործում։
Firat գործակալությունը, վկայակոչելով գերմանական Der Spigel, Die Welt, Die Tageszeitung թերթերին՝ նշել է, որ այս տարվա հունիսի 1-ից Քուրդիստանի ինքնավար հատվածում և Թուրքիայի հարավ-արևելքում ուժգնացած արյունալի բախումներում թուրքական զինված ուժերը քուրդ զինյալների դեմ քիմիական զենք են օգտագործում և մասնատում նրանց դիակները։
Der Spigel-ին տված հարցազրույցում, Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ Կլաուդիա Ռոթը պնդել է, որ Թուրքիան այս փաստի կապակցությամբ պետք է պարզաբանում տա։ Իսկ մեկ այլ գերմանացի պատգամավոր` Պոլենզը նշել է, թե անհրաժեշտ է միջազգային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի տվյալ խնդիրը։
Գերմանական Der Spigel թերթի «Թուրքերը քրդերին քիմիական զենքով են սպանում» հրապարակման մեջ նշվում է, որ Համբուրգի համալսարանի կլինիկայի զեկույցի մեջ տեղ գտած տեղեկության համաձայն՝ քուրդ զինյալները սպանվել են քիմիական զենքով։






Facebook
Tweet This
Email This Post
