Պուտինի մի խոսքը Հայաստանում գների թռիչք առաջացրեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2010 22:16

«Ներկայումս գների թանկացումը համարում եմ լրիվ անհիմն,- օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը:- Միակ պատճառը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարությունն էր, որ արգելում էր մինչև տարեվերջ ցորենի արտահանումը, որ 20 մլն տոննա էր: Բայց ոչ ոք չի ասում, որ ԱՄՆ-ը 15 մլն տոննայով ավելի պետք է արտահանի»:

 Նրա կարծիքով տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է պատժամիջոցներ կիրառի: Ավելին` Եղոյանն այն կարծիքին է, որ պատժամիջոցները պետք է խստացնել այնքան, որ տնտեսվարողների մտքով անգամ չանցնի գները բարձրացնել: Եղոյանը առաջարկել է կառավարությանը` պատժամիջոցի առավելագույն չափ սահմանել` նախորդ տարվա շրջանառության 5 տոկոսը, ներկայիս 2 տոկոսի փոխարեն: Ընդ որում` այդ 5 տոկոսից 2,5 տոկոսը պետք է գնա պետական բյուջե, իսկ 2,5 տոկոսը` հատուկ հիմնադրամին, որտեղից կֆինանսավորվեն շուկաների մոնիտորինգի կազմակերպումը և գների կանխարգելման միջոցառումները:

Ըստ Եղոյանի` Հանձնաժողովի նախորդ նախագահը մերժել է սույն առաջակը, սակայն հույս ունի, որ նոր նախագահը այդպես չի վարվի:

Դիտվել է 910 անգամ:
Print Friendly

Leave a Reply