Իրանում մահապատժի ձևը փոխվում է. կախաղան՝ քարկոծման փոխարեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2010 22:11

Իրանում որոշել են մահապատժի ենթարկվածներին քարերով սպանելու կարգը փոխարինել կախաղանով։ Այս մասին հաղորդում է lenta.ru–ն։
Վերջին շրջանում փոխվել է ամուսնական դավաճանության համար դատապարտված առնվազն երկու կնոջ մահապատժի ձևը։
Շատ երկրներ Իրանին մեղադրում են մահապատժի չափից դուրս դաժան այդ ձևի համար։

Այս պահին քարկոծման միջոցով մահապատժի է սպասում 12 իրանցի կին և տղամարդ։ Ռամադանի՝ մուսուլմանների սուրբ ամսվա կապակցությամբ երկրում հետաձգվել է բոլոր մահապատիժների իրականացումը։

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply