Այսօր Ձախլիկների համաշխարհային օրն է. նշանավոր ձախլիկների ցանկը խիստ տպավորիչ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2010 22:05

Հոգեբանները վստահեցնում են, որ ձախլիկներն օժտված են ուժեղ բնավորությամբ և ստեղծագործական մեծ ձիրքով։ Ձախլիկները շատ խելացի են ու ավելի աշխատունակ, քան աջլիկները։
Այսօր Ձախլիկների համաշխարհային օրն է, որը 1992–ից նշվում է Ձախլիկների բրիտանական ակումբի նախաձեռնությամբ օգոստոսի 13–ին։

Ձախլիկների զանգվածային շարժումն սկսվել է 1980թ., երբ ԱՄՆ–ում ի պաշտպանություն աշխատանքից հեռացված ոստիկան Ֆրանկլին Ուինբորնի հանրահավաքներ էին անցկացվում։ Ձախլիկ Ուինբորնն ատրճանակի պատյանը ձախից էր կրում, մինչդեռ ըստ գործող կարգի՝ պետք է աջից կրեր։

Վիճակագրության համաձայն՝ երկրագնդի բնակչության 10%–ը ձախլիկ է։ Տպավորիչ է նաև հանրահայտ մարդկանց ցանկը, ովքեր ամեն ինչ «ձախով» են արել՝ Մարկ Թվեն, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Օգյուստ Ռոդեն, Պաբլո Պիկասո, Ալբրեխտ Դյուրեր, Ռուբենս, Մոցարտ, Պագանինի, Կաֆկա, Նիցշե, Ռախմանինով, Արիստոտել, Չառլի Չապլին, Էյնշտեյն, Նյուտոն, Բեթհովեն, Փոլ Մաքարտնի և Ռինգո Սթար, Մերիլին Մոնրո, Ռոբերտ դե Նիրո։ Հանրահայտ ձախլիկներից են Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Նապոլեոնը, Ուինսթոն Չերչիլը, Ժաննա դ’Արկը, ամերիկյան նախագահներից՝ Ջերալդ Ֆորդը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ ավագն ու Բարաք Օբաման։

Ի դեպ, այսօր ամենահայտնի կուբացու՝ ձախլիկ Ֆիդել Կաստրոյի 84 ամյակն է։

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply