Պարզվել են Արշալույս Հակոբյանի մահվան հանգամանքները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 13, 2010 21:59

Ստացվել են Հելսինկյան ասոցացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի մահվան հանգամանքների փորձաքննության արդյունքները։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց Հելսինկյան ասոցացիայի նախագահ Միքայել Դանիելյանը։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ Արշալույս Հակոբյանի մահվան պատճառը եղել է մենինգիտը։

Ասոցացիայի նախագահը տեղեկացրեց, որ փորձաքննությունն արվել է Կանադայում, ասոցիացիան խնդրել է իրենց նույնպես փոխանցել այդ արդյունքները, որպեսզի կարողանան ավելի մանրամասն ուսումնասիրել դրանք։ «Ինչ–որ բաներ կան, որ մեզ մոտ անպատասխան են մնացել, օրինակ ե՞րբ է նա մենինգիտով հիվանդացել, ինչո՞ւ է հիմա այդ հիվանդությունն ակտիվացել։ Հարցեր կան, որոնց պատասխանները դեռ մենք էլ չգիտենք»,– ասաց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը։

Հարցին, թե Արշալույս Հակոբյանը նախկինում ունեցե՞լ է առողջական խնդիրներ, Միքայել Դանիելյանը պատասխանեց, որ նախկինում Հակոբյանն առողջ է եղել, բողոքներ չի ունեցել, սակայն ձերբակալությունից հետո ազատ արձակվելիս նա գլխացավեր, սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել։ «Կա կարծիք, որ այդ խնդիրները կարող էին խորացնել մենինգիտի ճգնաժամը»,– նշեց նա։

Ինչ վերաբերում է Արշալույս Հակոբյանի հուղարկավորությանը, Միքայել Դանիելյանն ասաց, որ նրան հավանաբար կհուղարկավորեն հենց Միացյալ Նահանգներում, որտեղ ապրում են իրավապաշտպանի ծնողները։

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply