Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2010 21:56

Օգոստոսի 20-ին Երևանում կմեկնարկի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների ղեկավարների երկօրյա ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում:

Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության հետ կապված հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply