Կասեցվել է 14 կազմակերպության լիցենզիայի գործողությունը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | August 13, 2010 21:53

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգոստոսի 12-ին տեղի ունեցավ “Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի” հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:

Հանձնաժողովը, քննարկելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով ձևավորված աշխատանքային խմբերի ստուգումների արդյունքները և նախարարության  աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացությունները ու լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները` փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց ամբողջությամբ կասեցնել հետևյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը.

1. Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի

2.Մյուդ” իրավաբանական ինստիտուտի

3.Արմավիրի “Արարատ” համալսարանի

4.”ԷյԱյՅու” Արիա միջազգային համալսարանի

5.  “Վանեվան” ինստիտուտի

6.”Քավենդիշ” համալսարանի

7.Արտաշատի “Արտաշատ”   համալսարանի

Հանձնաժողովը որոշեց կասեցնել առանձին մասնագիտությունների մասով հետևյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողությունը.

1.Երևանի “Մենեջմենթի” համալսարան- “Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում” /բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով, մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/, “Լրագրություն”/ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, “Իրավագիտություն> /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով և մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով /, “Թարգմանչական գործ>/ մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/

2.”Գալիք” համալսարան-“Իրավագիտություն” /դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/ “Կառավարում”,/դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/, “Օտար լեզու և գրականություն”/ /բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/

3.”Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան”-“Իրավագիտություն” /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/,  “Օտար լեզու և գրականություն” /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/,  ,”Մանկավարժություն և հոգեբանություն” /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, “Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա” բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, “Գեղանկարչություն” բակալավրի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/,

4.”Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան”-, “Ֆիզկուլտուրա և սպորտ” /բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/,”Մանկավարժություն և մեթոդիկա” /բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/, “Ֆինանսներ” /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/, “Իրավագիտություն ” /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/,

5.Երևանի “Էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի  հայկական ինստիտուտ”-“Ֆինանսներ” /բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/,,”Իրավագիտություն”/բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/,,”Օտար լեզու և գրականություն” /բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/,

6.”Երևանի մշակույթի համալսարան”-“Լրագրություն” /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/:

Հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին, Երևանի հումանիտար ինստիտուտին և <Կովկասի ինստիտուտ> հիմնադրամին` միաժամանակ պարտավորեցնելով վերացնել բացահայտված թերացումները:

Կրթության որակի ապահովմանը միտված ՀՀ կրթության և գիտության նախարարության իրականցրած գործընթացների արդյունքում վերջին շրջանում ամբողջությամբ կասեցվել է 8 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողություն / 2010 թվականի մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը/, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողություն:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը:

Համաձայն գործող օրենսդրության` հավատարմագրված մասնագիտություններով սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում:

Դիտվել է 2622 անգամ:
Print Friendly

Leave a Reply