Կկայանա՞ նորամուտը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2010 20:04

Ժորա Հովհաննիսյանը, որը վերջին տարներին հանդես էր գալիս հունական թիմերում, այսուհետ կրելու է  մերձմոսկովյան «Սատուրնի» 22 համարի մարզազգեստը։  Նա ճանաչված ֆուտբոլիստ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր  Խորեն Հովհաննիսյանի որդին է: Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը նորամուտը նոր թիմի կազմում կարող է նշել օգոստոսի 14-ին կայանալիք խաղում: «Սատուրնը» Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի շրջանակում հյուրընկալելու է «Ռոստովին»։

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply