Ստորին դիրքերում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2010 10:17

Լեհաստանի Չոտովա քաղաքի մարզապալատում անցկացվող մինչև  քսան տարեկան շախմատիստների և շախմատիստւհիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ խաղացված ինը տուրից հետո ստորին դիրքերում են:Պատանիների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրայր Սիմոնյանը հերթական տուրում կրկին պարտվեցին և խաղասեղաններից հեռացան գլխիկոր: Իսկ Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի խաղալով մրցակցի հետ, բավարարվեց կես միավորով: Հովհաննիսյանը և Սիմոնյանը վաստակած 5, 5 միավորով զբաղեցնում են 29-րդ և 33-րդ տեղերը: Սահակյանը 5 միավորով 44-րդ հորիզոնականում  է:Մարզուհիների մրցաշարում Անի Խանամիրյանը  թեև վերջին տուրում մեկ միավոր վաստակեց, սակայն նա ձեռք է բերել ընդանենը 4,5  միավոր և զբաղեցնում է 41-րդ տեղը:

Դիտվել է 1706 անգամ:
Print Friendly

Leave a Reply