2010 թվականին Լեհաստանում ապաստան գտած փախստականների մեջ գերակշռում են Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 13, 2010 3:37

2010-ի հունվարի 1–ից մինչև օգոստոսի 5–ը Լեհաստանի արտասահմանցիների հարցերով վարչություն ստացվել է փախստականի կարգավիճակ ստանալու 3417 դիմում:

Դիմումների մեծ մասը` 2396-ը, ստացվել են Ռուսաստանի, 624-ը` Վրաստանի և 55-ը` Հայաստանի քաղաքացիներից:

Ինչպես հայտնում է “Regnum” գործակալությունը, միայն հունիսի 23-29-ը փաստաթղթեր են հանձնել Ռուսաստանի 101, Վրաստանի 11 և Հայաստանի 4 քաղաքացիներ:

2010 թվականի սկզբից մինչև օգոստոսի 5–ը փախստականի կարգավիճակ են ստացել Ռուսաստանի 30, Վիետնամի 2, Բելոռուսի 16 քաղաքացի:

“Տոլերանտ կացության” կարգավիճակ ստացել են Ռուսաստանի 64, Վրաստանի 685, Վիետնամի 33, Բելորուսի 12 և Հայաստանի 53 քաղաքացի:

Դիտվել է 1042 անգամ:
Print Friendly

Leave a Reply