ԱՄՆ–ում Վերաքննիչը չի բավարարել դասագրքերում Ցեղասպանությունը ժխտող գրականություն ներառելու հայցը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 12, 2010 23:05
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վերաքննիչ դատարանը մերժել է երկրի դպրոցական ծարգրերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող գրականություն ներառելու թուրքական կազմակերպության հայցը:
Միացյալ Նահանգներում գործող Ամերիկայի թուրքական միությունների ասամբլեան (ATAA) 2005թ. հայց էր ներկայացրել, որով պահանջում էր ԱՄՆ-ի դպրոցական ծրագրերում ներառել Հայոց ցեղասպանության փաստը ժխտող աղբյուրներ: Սակայն այդ պահանջը 2009թ. դեկտեմբերին մերժվել էր առաջին ատյանի դատարանի կողմից: Իսկ այս տարվա հունիսին թուրքական կազմակերպությունը բողոքարկել էր այդ որոշումը:
Երեկ Մասաչուսեթսի Վերաքննիչ դատարանն իր կայացրած վճռով անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի` թուրքական կողմի հայցը չբավարարելու մասին որոշումը:
Դատարանի կայացրած որոշման առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել Ամերիկայի հայկական համագումարը` հայտարարելով, որ այդ հայցով թուրքական կազմակերպությունը «ծանր պարտություն կրեց»:
«Սա մեսիջ է` ուղղված Թուրքիային և նրա ռևիզիոնիստ դաշնակիցներին, որ հանուն պաշտոնական Անկարայի աջակցությամբ տարվող ժխտողականության արշավն ի վիճակի չէ վերաշարադրել պատմությունը»,- հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:






Facebook
Tweet This
Email This Post
