Օտարվում է նախագահական ինքնաթիռը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 12, 2010 23:01

ՀՀ կառավարությունն այսօր` օգոստոսի 12-ին որոշել է դասական աճուրդով օտարել ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՏՈՒ-134 ԵԿ-65072 մակնիշի օդանավը: Օդանավի գնահատված արժեքը, հետևաբար և մեկնարկային գինը սահմանվել է 600.1 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար)։

Գույքի գնահատման համար գնահատողի կողմից ուսումնասիրվել է ՏՈՒ-134 օդանավերի երկրորդային շուկան և որպես ելակետային են ընտրվել մասնագիտացված ընկերությունների ինտերնետային կայքերում (aviaport.ru, soyuzavia.ru, aviasts.ru, avia.co.ua) ներկայացված առաջարկների տվյալները։

ՀՀ-ում օդանավի գնահատում կատարվում է առաջին անգամ: Հաշվի առնելով գնահատման օբյեկտի առանձնահատկությունները՝ գնահատման աշխատանքներում ընդգրկվել են ոլորտի հայտնի մասնագետներ և փորձագետներ`«Էյր Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրեն Կամո Մարտիրոսյանը և առաջատար ինժեներ` Հրանտ Սիմոնյանը, «Արմավիա» ավիաընկերության առաջատար ինժեներ` Գագիկ Գրիգորյանը,:

Ինքնաթիռը աճուրդի է ներկայացվում առաջին անգամ, այն ունի 70 տոկոս և ավելի մաշվածություն, արտադրված է 1977 թվականին։ Ինքնաթիռը ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հայտնվել է 2003 թ.՝ գնվել է «Հայկական ավիաուղիներից»։

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply