Հայոց ցեղասպանության փոխհատուցման հայցի դեմ Թուրքիան «3 ալիք» կոչվող ծրագրով է հանդես գալու
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 12, 2010 22:44
Ամերիկահայ Կարպիս Դավույանի և Հրայր Թուրաբյանի հայցն ընդդեմ թուրքական կառավարության և երկու թուրքական խոշոր բանկերի՝ այդ երկրին լուրջ մտորումների և նախապատրաստությունների առիթ է տվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիան այս դատական գործընթացի դեմ պատրաստվում է «3 ալիք» ծրագրով։ Ըստ այդմ, քննարկվում է, թե ԱՄՆ օրենքներն ի՞նչ հնարավորություններ են տալիս նման փոխհատուցում պահանջելու կամ այլ երկրի դատարաններում դատական գործընթացներ սկսելու ժամանակ, քննարկվում է միջազգային իրավունքի տեսանկյունից, Թուրքիայի կողմից այդ դատական հայցն ընդունել-չընդունելու հնարավորությունը, ուսումնասիրվում է այդ խնդրում միջազգային կնքված համաձայնագրերը, որտեղ Թուրքիան կողմ է հանդես եկել։ Վերջին կետի համաձայն՝ 1921-ին կնքված Կարսի պայմանագրի համաձայն, որի կողմերից էր Սովետական Հայաստանը, պայմանգրի կողմ երկրները որոշում են կայացրել, որ թշնամություն չունեն միմյանց նկատմամբ։ Լոզանի պայմանագիրն էլ հայերին իրավունք էր տալիս 2 տարվա մեջ վերադառնալ Թուրքիա։ 1934-1937 թվականների ընթացքում, Թուրքիան համաձայնել էր ԱՄՆ-ին՝ իր հայ քաղաքացի միսիոներների համար 1.8 մլն փոխհատուցում վճարել։
Իր հերթին, թուրքական կառավարության և երկու բանկերի դեմ ներկայացված հայցը պաշտպանող փաստաբաններից Մարկ Գերագոսը նշել է, թե 180 օրվա ընթացքում նոր փաստաթղթեր և ապացույցեր է ներկայացնելու։ «Ներկայումս Հայոց ցեղասպանության ճանաչումից ավելի առաջ պետք է ընթանալ՝ պահանջելով փոխհատուցում»,- ասել է նա։ Հայազգի փաստաբանը չի մանրամասնել պահանջվող գումարի ստույգ թիվը, բայց նշել է, որ այն կլինի միլիարդավոր դոլարներ։






Facebook
Tweet This
Email This Post
