Անկարան Երևան կմտնի Վրաստանի տարածքով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 12, 2010 22:41

Թուրքիան պաշտոնապես խոստացել է Հայաստանում ՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքների անցկացման կազմկոմիտեին, որ թուրքական պատվիրակության մասնակիցների համար անհրաժեշտ սպառազինությունը Հայաստան կուղարկվի Վրաստանի տարածքով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Armenia-2010 վարժանքների կազմկոմիտեին մոտ կանգնած աղբյուրները: 

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի վարժանքները կայանալու են սեպտեմբերի 11-17-ին Կոտայքի մարզում: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներն ու լրատվամիջոցները պնդում են սահմանի հնարավոր բացման մասին:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply