Քոբուլեթիի ճանապարհին վթարվել է հայ զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 12, 2010 22:37

Երեկ՝ օգոստոսի 11-ի երեկոյան, Վրաստանի տարածքում վթարի է ենթարկվել Քոբուլեթի – Երևան մարդատար ավտոբուսը: Մեքենան, Վրաստան-Հայաստան սահմանին չհասած, շեղվել և դուրս է թռել մայրուղուց` հայտնվելով եգիպտացորենի դաշտում: Նախնական տվյալներով` պատահարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, վերջինս ննջել է ղեկին: Տուժածներից մի քանիսը NEWS.am-ին հայտնեցին, որ Քոբուլեթիից վերադարձող հայ տուրիստները ստիպված են եղել ամբողջ գիշերն անցկացնել բաց դաշտում:

 Մինչև լուսադեմ տուրիստական գործակալությունը որևէ օգնություն չի ցուցաբերել զբոսաշրջիկներին և տրանսպորտային միջոց չի ուղարկել ուղևորներին տեղափոխելու համար: Ավտոբուսում եղել են նաև երեխաներ: Բարեբախտաբար զոհեր չկան:

 Ավտոբուսը պատկանել է NED tour տուրիստական գործակալությանը: Տուժածներից մի քանիսը տաքսիով արդեն հասել են Երևան: Մյուսների ճակատագիրը հայտնի չէ: Պատահարը տեղի է ունեցել ադրբեջանաբնակ գյուղի մերձակայքում:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply