ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է սփյուռքահայ երիտասարդության ձգտումը դեպի սեփական արմատները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 12, 2010 22:33

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ կազմակերպության գլխամասային մասնաշենքում օգոստոսի 11-ին կայացել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ԱՄն-ից, ՌԴ-ից և Արգենտինայից ժամանած սփյուռքահայ երիտասարդ կամավորականների հանդիպումը:

 “Ուրախալի է և խոստումնալից ձեր որոշումը կատարել այս քայլը և այցելել ձեր հայրենիքը: Այսուհետև դուք ինքներդ կարող եք մեր գեղեցիկ Հայաստանի մասին պատմել ուրիշներին”,-դիմելով կամավորականներին նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

 ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է հայրենիքը բացահայտելու այն ճանապարհը, որը երաշխավորում է սեփական ընկալմամբ իրականությունը գնահատելն ու լուծումներ առաջարկելը: Կազմակերպությունն իր հարկի տակ այս անգամ ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած 20-ից 32 տարեկան 12 երիտասարդ հայ կամավորականների, ովքեր պատրաստակամ են մասնագիտական իրենց հմտությունները կիրառել մարզերում:

 2004 թվականից, իսկ մի քանի տարի նաև` ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ և քաջալերմամբ, ՙԴեպի Հայք՚ հիմնադրամը կազմակերպել է 26 երկրից Հայաստան ժամանած հայ մասնագետների կամավոր աշխատանքը հայրենի երկրի տարբեր մարզերում: Հայ երիտասարդների 40 տոկոսի համար առաջին այցը հայրենիք չի սահմանափակվել վերջինը լինելու հավանականությամբ: Նրանց համար կարևոր է դարձել Հայաստանում հաջողելու Ռալֆ Յիրիկյանի օրինակն ու նրա կիրառած կառավարման մոդելի արդյունավետությունը:

 “Ով, եթե ոչ` մենք, պետք է մտածենք մեր երկրի տնտեսության զարգացման և բարեկեցության մասին: Անշուշտ, այդ ճանապարհը պահանջում է հետևողականություն, հավատ և քրտնաջան աշխատանք: Պետք է հիշել միայն, որ աշխարհի որևէ երկիր զերծ չէ խնդիրներից, և հաջողում են միայն նրանք, որոնք ձգտում են արդյունքի: Մենք կարող ենք հաջողել, եթե առաջնորդվենք այդ լավատեսությամբ և կիրառենք կորպորատիվ պատասխանատվության գաղափարախոսությունից բխող կառավարման մոդել”,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

 Կամավորականներն իրենց գոհունակությունը հայտնեցին տարբեր մարզեր կատարած այցերի ժամանակ բջջային կապից օգտվելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի աշխատանքի վերաբերյալ:

 Սպասեք ավելին: ՎիվաՍել-ՄՏՍ… Ավելին, քան օպերատոր:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply