Դժգույն խաղ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 12, 2010 16:14

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարից առաջ վերջին փորձամրցումն անցկացրեց և 1:3 հաշվով զիջեց Իրանի հավաքականին: Ընդ որում, վրջինս հանդես էր գալիս թույլ կազմով, առանց արտասահմանյան թիմերում խաղացող ֆուտբոլիստների:Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայացած այդ խաղում տանտերերը դժգույն տպավորություն թողեցին: 52-րդ րոպեին Լևոն Պաչաջյանը չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը: 80-րդ րոպեից հետո Իրանի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարի կողմից երկրորդ դեղին քարտին արժանանալով խաղադաշտից հեռացվեց Ջավադ Նեկունամը:Սակայն, անգամ այդպիսի ուժերով Իրանի հավաքականը կարողացավ գրավել տանտերերի դարպասը:

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply